Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Լոլիկը՝ տղամարդկանց անպտղության բուժման միջոց. tert.am

Լոլիկը՝ տղամարդկանց անպտղության բուժման միջոց. tert.am

Լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները կարող են մեծացնել տղամարդկանց պտղաբերության ցուցանիշը: Լիկոպինին նվիրված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով:


Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Հայտնի է, որ ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքերի 50%-ը տղամարդկանց խնդիրների հետևանք է: Գիտնականները լիկոպինն ուշադրության են արժանացրել 12 ուսումնասիրության արդյունքներից հետո:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը: 

 

Քլիվլենդյան կլինիկայի վերարտադրողական բժշկության հետազոտական կենտրոնի տնօրեն, հարցումների հեղիանակ Աշոկ Ագարվալը նշել է, որ տվյալներ կան նաև այն մասին, որ լիկոպինը պաշտպանում է շագանակագեղձի հիվանդություններից, ինչպես նաև՝ դանդաղեցնում կամ նույնիսկ՝ կանգնեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. supersadovnik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ